22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Բոլոր արգելքները վերաբերելու են նաեւ էլեկտրոնային ծխախոտին. նախարար

«Ծխելուն առնչվող բոլոր արգելքներն ու սահմանափակումները վերաբերելու են ոչ միայն սովորական, այլեւ էլեկտրոնային ծխախոտին»,-այս մասին այսօր  «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե Հայաստանում ո՞ւմ է պատկանում էլեկտրոնայի ծխախոտի ներկրման մենաշնորհը, նախարարը նկատել է. «Չեմ կարող ասել անգամ, արդյո՞ք մեր երկրում էլեկտրոնային ծխախոտի ներկրման մենաշնորհ կա: Եթե ենթադրենք, որ կա, այդ հարցը պետք է ուղղեք ոչ թե ինձ, այլ մաքսային ծառայությանը»:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա առիթով առողջապահության նախարարը հայտարարել էր, որ Հայաստանում հանրային վայրերում ծխելն արգելվելու է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ