09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Ժառանգության” խոսնակը ձայն էր խնդրում. Կ Հոֆստրան մերժեց

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ծաղկաձորում  ”Ընտրական գործընթացում ներգրավված կողմերի դերակատարության գնահատում” թեմայով քննարկումը: ”Քաունթերփարթ ինթերնեյշնլ”-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարել Հոֆստրան նշեց, որ որոշել են նման հանդիպում կազմակերպել ”մերոնքականներով”, քանի որ ապագայի համար ընտրությունների բարելավումը բավական կարևոր է: Նման կերպ պարզ է դառնում, թե ինչ կարծիք ունեն ընտրությունների մասին տարբեր կուսակցությունների, ԱԺ խմբակցությունների, Հ/Կ-ների, ոստիկանության, դատախազության, ԿԸՀ-ի ներկայացուցիչները: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ ընտրական գործընթացի բարելավումը մշտական գործընթաց է, որովհետև ընտրություննները, ընտրական օրենսդրությունը երբեք իդեալական չեն: Սարգսյանը հիշեցրեց, որ 2012 թվականից ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է մշակեր ընտրական բարեփոխումների փաթեթ, որն էլ կզբաղվի միջազգային և տեղական դիտորդների ու դատական ատյաններում կայացված որոշումների ուսումնասիրությամբ ու ներդրմամբ ընտրական գործընթացներում: Սակայն քանի որ միջազգային փորձը հուշում է, որ մեկ տարի առաջ օրենսդրություն փոխել չի կարելի, այդ աշխատանքներն սկսվել են նախագահական ընտրությունների ավարտից հետո: 

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սարոկինն ու Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ներկայացրին իրենց կատարած ծրագրերը: Սորոկինը նկատեց, որ նախագահական ընտրությունները թափանցիկության, քաղաքացիական մասնակցության և կազմակերպվածության արդյունավետության առումով աննախադեպ են եղել:

Ապա ”Ընտրական ժողովրդավարության կենտրոն” ՀԿ-ի նախագահ Աղասի Եսայանը պատմեց, որ ընտրությունների ընթացքում իրենք բազմաթիվ անձանց հետ են զրույց ունեցել: Վստահված անձանց պահվածքից ոմանք գոհ չեն եղել, ոմանք ԿԸՀ-ից, քանի որ ”ԿԸՀ-ը չի ընդունվում որպես չեզոք մարմին, չեն հիշում մի որևէ դիմում, որ լուծված լինի հօգուտ դիմորդի: ԿԸՀ-ը սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկ չի կատարել”,-ասել են զրուցակիցները: 

Դիտորդների հետ կապված ասվել է, որ կան լավ և վատ դիտորդներ, վերջիններս կողմնակալ դիտորդներն են, որ տարբեր կուսակցությունների շահեր են պաշտպանել: 

Երբ Եսայանը վերջացրեց ելույթը և պիտի սուրճի ընդմիջում լիներ, ապա խումբը սկսեր աշխատանքները, ”Ժառանգություն” կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը բարձրաձայնեց, թե ինչու միայն իշխանությանը, քաղաքացիական հասարակությանն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին խոսք տրվեց:

”Ինչու հնարավորություն չի տրվում նաև ընդդիմության ներկայացուցչին, վերջին նախագահական ընտրություններում հաղթած թեկնածուի ներկայացուցչին ողջույնի խոսքով ահնդես գալու”,-հարցրեց նա:

Կարել Հոֆստրան բացատրեց, որ սրանք ընդամենը ողջույնի խոսքեր էին և հնարավորություն կտրվի նաև նրանց արտահայտվել, իսկ բացման ժամանակը սահմանափակ է: ”Ես խնդրում եմ ձայն”,-համառեց Խուրշուդյանը, սակայն Կ. Հոֆստրան կոչ արեց նրան ակտիվ լինել ընդմիջումից հետո սկսվող աշխատանքներում:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ