Ամեն ինչը, որ հանարավոր է շոշափել քաղցկեղ չէ՝ պայքար կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Հայ-Ամերիկյան առողջության բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամիսը ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարված:
՛՛Մեր կենտրոնը նույնպես անմասն չի մնում այս միջոցառումներին: Բազմաթիվ բժշկական կոնֆերանսներից ու հանդիպումներից բացի մեզ մոտ կգործեն զեղջեր:Հոկտեմբեր ամսի15-30-ը 30 տոկոս զեղջ կլինի և այս թանկարժեք հետազոտությունը կարժենա միայն 15 հազար դրամ ՛՛,-նշեց Խաչանուշ Հակոբյանը, որը նշեց, որ վերջին տարիներին վերանորոգման փուլում գտնվելու պատճառով գրեթե զեղջեր չեն արել:
Նա տեղեկացրեց նաև, որ կենտրոնը արդեն ունի նոր վիրահատարան՝ ժամանակակից բոլոր հնարավորություններով: Վիրահատարանը գործում է հինգ ամիս և այս ընթացքում վիրահատվել են 130 հոգի: Ռադիոլոգ՝ Անի Հակոբյանը տեղեկացրեց, որ 40 անց կանայք գոնե տարին մեկ անգամ պիտի անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ եթե ընտանիքում գենետիկ խնդիրներ են արձանագրվել, ապա 35-ից սկսած:
՛՛Ամեն ինչ, ինչը շոշափում եք քաղցկեղ չէ, կան բազմաթիվ բարորակ գոյացություններ, ինչը ժամանակին բացահայտելու դեպքում հնարավոր է լիարժեք բուժել՛՛,-հավելեց Անի Հակոբյանը: