“ՀՀԿ-ը լավ գիտեր ինչ հարց է տալու Զարուհին”)
Երեկարատեւ լռությունից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ժողովրդական” կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը տեղեկացրեց, որ մոտ վեց ամիս շրջել է աշխարհով, իննը պետություն է այցելել և վերադառնալով Հայաստան` որևէ փոփոխություն քաղաքական դաշտում չի արձանագրել:
Խոսելով իշխող կուսակցության մասին Տիգրան Կարապետիչը նկատեց.
“՛՛Հանրապետականը՛՛ կնոպկա չի սղմում առանց ցուցում: Ինտրիգա պետք՝ ժողովրդին շեղելու, ինչը 20 տարի հաջողվումա իշխանությանը: Հետևաբար փոփոխություն չի կարող լինել”:
Անդրադառնալով ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած հարցին՝ Տիգրան Կարապետիչն ասաց. ՛՛Այդ ամենը նախապես պայմանավորված է եղել: ՀՀԿ-ակաները լավ էլ գիտեին ինչ հարցա տալու Զարուհին, մնացած բաները դերասանություններ են: Մանավանդ, որ դա նորություն չի Գեղամյանը դրա մասին վաղուց էր խոսում՛՛: