Պուտինը վառեց կրակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում վառել է Օլիմպիական կրակը: Դրանով սկիզբ դրվեց “Սոչի-2014”-ի փոխանցումավազքին, երբ 123 օրում օլիմպիական կրակը կճանապարհի Ռուսաստանում:
Այս փոխանցումավազքը խոստանում է գրանցել մի շարք ռեկորդներ: Մասնավորապես կրակը առաջին անգամ կլինի Հյուսիսային բեւեռում, ինչպես նաեւ անցնելու է 65000կմ, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է:
Օլիմպիական կրակի շրջագայությունը կավարտվի փետրվարի 7-ին օլիմպական խաղերի բացման օրը Սոչիում: