Մեղավորը սեքսն է
Բելգիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի խաղացող Մաքսիմ Լյենստենը 6 ամսով հեռացվել է հավաքականից՝ խաղին նախորդող գիշերը ընկերուհու հետ սեռական հարաբերություններ ունենալու պատճառով: Նման որոշում ընդունել է Բելգիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան:
Ըստ լրատվամիջոցների, ֆուտբոլիստին բռնեցրել են ընկերուհու հետ միասին հյուրանոցի համարում Իտալիայի երիտասարդական հավաքականի խաղից առաջ:
Նշենք, որ ֆուտբոլիստը արդեն ներողություն է խնդրել իր կատարած քայլի համար: