14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Զարուհուն դիմավորեցին փուչիկներով /վիդեո/

“Զվարթնոց” օդանավակայանում Փարիզից ժամանող ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմավորելու են եկել ոչ միայն ժառանգականներ, այլ քաղաքական, հասարակական գործիչներ: Այստեղ են “Նոր ժամանակներ” կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, “ՀԱԿ”-ի ներկայացուցիչներ, պատգամավորի ամուսինը, երեխաները:

“Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՀ նախագահի նստավայրից կարգադրվել է, որպեսզի Փոստանջյանին չդիմավորեն բողոքի ակցիայով: Նրա խոսքով` Փոստանջյանը գիտի` որտեղ ինչ հայտարարի:

Նկատելով Զարուհի Փոստանջյանին՝  հավաքվածները սկսեցին բացականչել.”Զառա, Զառա” և երգեցին Հայաստանի հիմնը: Լրագրողների հետ ճեպազրույցում Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ նաև այն հարցին, որ համացանցում և հասարակական տարբեր վայրերում նրա արարքը դատապարտվում է:

Փոստանջյանը  ասաց, որ տեղյակ չէ այդօրինակ արձագանքներին՝ կծանաոթանա, ապա կմեկնաբանի: Ի դեպ, Զարուհի Փոստանջյանի կուսակիցներից ներկա էր միայն Արմեն Մարտիրոսյանը: Այստեղ չէր “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովաննիսյանը: 

Դիտեք տեսանյութը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ