09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Փող են տվել” . խնդրեց փոխանցել Փոստանջյանին

Henaran.am-ի խմբագրություն է դիմել ՛՛Երաշխավոր հայրենասեր այրիների՛՛ Հ/Կ և “Երաշխավոր երգչախումբ Տիգրան մեծ” համատիրության նախագահ Նվարդ Հովակիմյանը, ով խնդրում էր իր խոսքը փոխանցել ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանին:

Կնոջը վիրավորել է ԵԽԽՎ-ում Փոստանջյանի հարցն՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին: Հովակիմյանը նախապես հայտարարեց, որ իշխանամետ չէ, ավելին իշխանությունից հեռու մարդ է և միայնակ իր երկու ուսանող երեխաներին է պահում, սակայն որպես ՀՀ քաղաքացի զարմացած է պատգամավորի վարքից: ՛՛Ես վիրավորված եմ, մենք մեր մեջ պետք է փնտրենք մեր սխալները:

Ես երկու երեխա եմ մեծացնում և կարող է ինչ-որ բանով խռովյալ լինեմ այս աշխարհից, բայց իմ մեջ եմ փնտրում, առաջինը մեզանից պետք է սկսենք, սովորել ենք ամեն ինչը ուրիշների վրա բարդել՛՛,-ասաց նա:

Հովակիմյանի խոսքով՝ Փոստանջյանի արարքը ոչ միայն անկարելի էր, այլև դատապարտելի է: ՛՛Ամոթ էր մեր ազգի համար, որ մենք նման դեպուտատներ ունենք, նա ժողովրդի շահերն է ներկայացնում, բայց իր պետության ղեկավարին համայն աշխարհի մոտ իրավունք չուներ խայտառակ անելու, զրպարտելու:

Ինչո՞վ է համոզված, իրա կո՞ղքն է եղել, երբ այդ մարդը էտքան գումարներ է ծախսել: Ինքը թող իրանից սկսի, ինչ-որ արվել է, նրա թիկունքին մարդիկ են կանգնած եղել, փող են տվել ու հովանավորել են՛՛,-հայտարարեց տիկին Նվարդը:

Հարցին, թե ով է կանգնած պատգամավորի թիկունքին, նա պատասխանեց. ՛՛Ես չգիտեմ՝ ով է կանգնած իր հետևում, բայց եթե խելացի մարդ լիներ, նման արտահայտություն չէր անի՛՛:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ