24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրային խորհուրդը կառավարությունում էր

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրային խորհրդի անդամներին՝ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Վարչապետը կարեւորել է նման հանդիպումների անցկացումը, որը հնարավորություն է տալիս Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել երկրի զարգացման հեռանկարները, ուղղությունները, հասարակությանը հուզող խնդիրներն ու հնարավոր մարտահրավերները:

Այդ համատեքստում, կողմերը մտքեր են փոխանակել ինտեգրացիոն հարցերի, մասնավորապես, Հայաստան-Մաքսային միություն, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, տարածաշրջանային մակարդակով հնարավոր զարգացումների շուրջ:

Վարչապետ Սարգսյանը պատասխանել է Հանրային խորհրդի ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են մեր երկրի տնտեսական քաղաքականությանը, արտագաղթի խնդրին, կառավարման, արդարադատության եւ տարբեր բնագավառներում նախատեսվող բարեփոխումներին, քաղաքացիական հասարակության զարգացմանը ու բազմաթիվ այլ հարցերի:

Հանրային խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Տիգրան Սարգսյանին բովանդակալից քննարկման համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ