09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուզու՞մ էիք Նունե Եսայանի տեղը էլի լիլու-միլուները, լիլիթները երգեին

”Մարդկային մի տեսակ կա, որ ամեն ինչից դժգոհ է: Եթե դու ասես մածունը սպիտակ է՝ կասի սև է, եթե ասես սև է՝ կասի չէ սպիտակ է:
Հերիք է դատափետեք, կտցահարեք, չէ ինչ եմ ասում հոշոտեք Նունե Եսայանին:
Եթե հայկական շոուբիզնեսի կարկառուն դեմքերը հարսանիքների, քեֆերի մի երկու-երեք երգի համար 30-40 հազար դոլար են վերցնում, ապա ինչ եք ուզում այդ աղջկանից:
Նունե Եսայանը մի քանի ժամ, տոնակատարության տասնյակ հազարավոր մասնակիցների համար համերգային լուրջ ծրագիր ներկայացրեց, էլ ինչ էիք ուզում…Թե պարտադիր Լիլու միլուները, լիլիթները, արդեն հոգնեցրած մյուս աստղիկները պետք է երգեին…Չասեք դասական, որովհետև նախ՝ այդ հավաքված զանգվածի գերակշիռ մասը հեռու է դասական երաժշտությունից, երկրորդ՝ այդքան տարաբնույթ ամբոխը ունակ չէ լսել դասական երաժշտություն…
Հերիք է հոգեկան շեղվածի նման աընդհատ շոշափել այդ թեման, ամեն ինչ չափ ու սահման ունի…Չէ՛, ՖԲ-ին իրոք շտապ հոգեբան է պետք…”,-Facebook-յան իր էջում գրել է Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ