09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուսուցիչն ազգային արժեք է

 Ներկայացնում ենք ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական շարժման առաջնորդ Խաչիկ Ասրյանի շնորհավորանքը Ուսուցչի տոնի կապակցությամբ.

 ՛՛Արժանապատիվ ուսուցիչնե՛ր

    Ուսուցչի օրվա այս նշանակալից տոնի կապակցությամբ ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ իմաստության դարավոր արժեքները կրող առաքյալներիդ, սերնդի դաստիարակության ու կրթության, նրանց՝ քրիստոնեական բարոյական բարձր արժանիքներով սնուցելու, հայ ժողովրդի հարուստ կենսագրության անցյալ ու ներկա ժառանգությունը իրենցը դարձնելու, ինքնաճանաչման տանելու նպատակաուղղվածության, համաշխարհային նոր զարգացումների թատերաբեմում սեփական ազգային եսը երբեք չկորցնելու բարձր արժանապատվության համար:

Անգնահատելի է ուսուցչի դերը, անփոխարինելի է նրա առաքելությունը կրթության ոլորտում: Մեր սիրելի ու պաշտելի ուսուցիչների շնորհիվ ենք մենք ներխուժում գիտության հարուստ գանձարան և փնտրում ու գտնում այնտեղ գիտելիքների մի ողջ պաշար, առանց որի մարդը ոչինչ է: Ուսուցիչը գիտելիքի անսպառ աղբյուր է, հույսի ու լույսի ծով: Ուսուցիչն ազգային արժեք է:

Եթե հայ զինվորը զենքով է պաշտպանել և պաշտպանում  իր հայրենիքը, հայ ուսուցիչն էլ իր գրչով ու գրքով է մարտնչել և մարտնչում հանուն հայրենիքի: Բազմիցս հայը հաղթել է իր մտքի սլացքի, իր հարուստ գիտելիքի շնորհիվ: Այդ ամենի համար մենք շատ երախտապարտ ենք մեր սիրելի ուսուցիչներին: Հայրենասիրության առաջին քարոզիչները նույնպես նրանք են, նրանք են աշակերտների մեջ արթնացնում սերը դեպի հայրենիքը, ծնողը, ընտանիքը:

Պատվարժա՛ն ուսուցիչներ, ուսուցչի տոնի առթիվ կրկին ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Ես խոնարհվում եմ ձեր առջև, ձեր մեծության առջև, ձեր ծով համբերության ու նվիրվածության առջև: Թող երկնային բոլոր գանձերը սփռվեն ձեզ վրա, իսկ երկրային գանձերը ձեր առջև պարտավոր ենք փռել մենք` ձեր աշակերտները: Ձեզ ամուր առողջություն, երկաթե կամք ձեր սուրբ գործում, անսպառ ուրախություն և երջանկություն: Թո՛ղ բոլորը ձեզ արժանին մատուցեն և ձեզ հղեն միայն երախտագիտական և շնորհակալական խոսքեր: Դուք արժանի եք միայն մեծարման և խոնարհումի:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր  ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻ՛Չ՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ