25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Գառնիկիչը չի լինելո՞ւ. Հրապարակ

 Ընդամենը 10 օր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեց Միասնական քննչական մարմնի ձեւավորման իրավական ապահովման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին տարբեր գերատեսչությունների, մասնավորապես քննչական տարբեր ծառայությունների պետեր, իսկ հանձնաժողովի ղեկավար նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Այս փաստից շատերը եզրակացրին, որ նա հետագայում կնշանակվի միասնական քննչական մարմնի ղեկավար: Սակայն “Հրապարակ”-ի լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ այդ հարցը դեռեւս որոշված չէ: Ընդհանրապես հայտնի չէ, թե նոր մարմինն ինչ ժամկետում է ձեւավորվելու, իսկ մինչ վերջնական ձեւավորումը դեռ շատ ջրեր կարող են հոսել:

Սա, թերեւս, նաեւ փորձաշրջանի նման մի բան է նույն Աղվան Գառնիկիչի համար, որը կարող է եւ չհաղթահարել այն: Իսկ եթե անգամ հաղթահարի եւ արժանանա այդ միասնական կառույցը ղեկավարելու պատվին, ապա այն բոլորովին էլ այնպիսի հզոր կառույց չի լինելու, ինչպես ներկայացնում են ոմանք:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ