“Բախտի բաժակը” բջջայինով կնայեն
2013 թ. հոկտեմբերի 4-ին “Բախտի բաժակ” բջջային հավելվածը ներկայացավ հանրությանը՝ “” ԴիջիԹեք էքսպո 2013” տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսում շրջանակներում: Աշխարհում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է հարմարավետ մի համակարգ, որի շնորհիվ գուշակները հեռախոսում են:
“Բախտի բաժակ” հավելվածից օգտվելու համար այն պետք է ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, միայն մեկ անգամ գրանցվել համակարգում, և երկար ճանապարհ անցնելու ու գուշակների մոտ գնալու կարիք այլևս չի լինի:
Պետք է լուսանկարել սուրճի բաժակը հավելվածում նշված երեք դիրքով և լուսանկարները դարձյալ բջջային հավելվածի միջոցով ուղարկել “Բախտի բաժակի’ գուշակներին:
Նախքան ուղարկելը հնարավորություն կա հավելվածում ներկայացվող ցանկից ընտրել գուշակին:
Նկարներն ուղարկելուց հետո գուշակի կողմից պատվիրատուն կստանա 4 նիշանոց թիվ: Թիվն ուղարկելով հաղորդագրության մեջ նշված կարճ համարին՝ կուղարկի գուշակության պատվեր, պատվիրատուն որպես պատասխան կստանա իր պատվիրած գուշակությունը Յուրաքանչյուր պատվերի գինը կուղարկվի հաղորդագրությամբ: Այն գանձվում է բջջային հեռախոսահամարից` գուշակից ստացված 4 նիշը համապատասխան համարին ուղարկելու դեպքում:
Եթե նկարների որակը բավարար չէ գուշակության համար, ապա պատվիրատուն կստանա հաղորդագրություն այդ մասին, և կարող է նորից լուսանկարել ու գուշակության նոր պատվեր ուղարկել: Այս փուլում գումար չի գանձվում:
Գուշակներն իրական մարդիկ են, բոլոր գուշակությունները` անհատական են: Գուշակների ծառայություններից օգտվողների տվյալների գաղտնիությունը երաշխավորված է:
Գուշակների անվան ներքո սուրճի բաժակի վրա գրված թիվը գուշակությունների քանակն է: Կարելի է 1-5 բալային համակարգով գնահատել գուշակներին՝ սեղմելով յուրաքանչյուր գուշակի անվան դիմաց գտնվող սուրճի հատիկներին:
Հավելվածը կարելի է ներբեռնել QR կոդի միջոցով. եթե ունեք Անդրոիդ համակարգով աշխատող հեռախոս, պահեք այս կոդի վրա հեռախոսի տեսախցիկը՝ QR կոդ կարդացող հավելվածի միջոցով ներբեռնեք «Բախտի բաժակ»-ը:
Այն մարդիկ, ովքեր ունեն գուշակելու բացառիկ ունակություն, ևս կարող են գրանցվել համակարգում՝ այցելելով www.fortunecup.am :