09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կուսության դեմ նետված ձեռնոցը ՀՀԿ-ինը չէ /վիդեո/

”Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով մեկ օրում հայտնի դարձավ կուսության եւ կարմիր խնձորի դեմ արշավով, հայտարարում է, որ Հայաստանի “Հանրապետական” կուսակցության անդամ է եղել, մինչդեռ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նրան չի մտապահել: Այս մասին Սահակյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում, երբ փորձում էինք պարզել, թե ինչու է Անի Զախարյանը հեռացել կուսակցությունից:

” ”Հանրապետականը” 150 հազարից ավել անդամ ունի, պիտի լուրջ աշխատանքներ տանեն, որ երևելի դառնան: Էտպես շատ ունեինք, որ գալիս են ինչ-որ մի բան դառնալու, տեսնում են, որ կուսակցությունը կադրերի վարչություն չի, փորձում են դուրս գալ”,-ասաց Գալուստ Սահակյանը:

Դիտարկմանը` ՀՀԿ-ին մեղադրում են, որ Անին կուսակցության “PR քայլն է”` հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, Սահակյանը արձագանքեց. ”Չեմ կարծում, որ մարդ, որին չեմ ճանաչում, կկարողանա ”Հանրապետականի PR ծրագրերին մասնակցի: Մենք  PR-ության երեսից միշտ տուժում ենք, որովհետև էտպես գովազդային կուսակցություն չենք”:

Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ