01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Ախպերս, հեռախոսի մոտ հերթ ա … մերսի մեր նախագահին …՛՛

Քրեակատարողական հաստատություններում եռուզեռ է: Դատապարտյալները փորձում են իրենց պաշտպանների եւ բարեկամների միջոցով ճշտել, արդյո՞ք “ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին” ԱԺ որոշումը ազդելու է իրենց վրա:

“Ախպերս, հերթ ա հեռախոսի մոտ, ցավդ տանեմ, մի հատ կնայես տեսնես իմ վրայից ինչքան ա թափվելու”,-Henaran.am էր զանգահարել մի դատապարտյալ: Վերջինիս խոսքով՝ ” ուրախություն ա, քեֆի մեջ են սաղ: Ով ում պատահի պաչում ա, շնորհավորում, ասում են՝ մերսի մեր նախագահին”,-ասաց մեր զրուցակիցը:

Henaran.am-ի տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկներից ազատումը կլինի վաղվանից: ԱԺ որոշումը դեռ պաշտոնապես չի հասել Քրեակատարողական հիմնարկների վարչություն: Նշենք, որ համաներումը 1200-1300 դատապարտյալի վրա է ազդելու, իսկ ազատության մեջ կհայտնվի 600-700 բանտարկյալ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ