ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Վաշինգտոնում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/tatoul_markaria_1380880657.jpg)
Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ Անկախության 22-ամյա տարեդարձին:
Միջոցառմանը մասնակցեցին եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին եւ դեսպանության անձնակազմին անկախության օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին 200-ից ավելի հյուրեր: Նրանք բարձր գնահատեցին անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները, իրենց երկրների հետ անկախ Հայաստանի բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հետ այս տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները:
Միջոցառումը, որին ներկա էին Սպիտակ տան, Պետքարտուղարության, ԱՄՆ այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրեր, ամերիկահայ համայնքի անդամներ, անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում: