ՌԴ-ից վերցված վարկը կմարվի
Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ եվրոպարտատոմսերի թողարկման հետ կապված կառավարության բյուջեում վերաբաշխումներ են լիենլու՝ ծածկելու համար իրավաբանական ծառայությունների և ռեյտինգային ընկերությունների ծախսերը:
Ապա ընդունվեց որոշում, որով առաջարկվում է պետական բյուջեում փոփոխություն կատարել և եվրոպարտատոմսերի թողարկումից ստացված գումարը ծախսել հետևյալ կերպ.
՛՛Առաջին կետով վաղաժամկետ մարել ՌԴ-ից ստացված նախկին վարկի մայր գումարն ու տոկոսները 450 մլն դրամ գումար, երկրորդ փոքր և միջին բիզնեսի վարկավորման նպատակներով ԿԲ-ին տրամադրել 60 միլիարդ դրամ՝ յոթ տարի ժամկետով, յոթ տոկոսով, որպեսզի խթանենք ու պայմաններ ստեղծենք՛՛,-ասաց նախարարը:
Եվս 3.9 մլրդ դրամ հատկացվեց փոքր ու միջին ձեռնարկությունների վարկային կազմակերպությանը և 1 մլրդ 950 միլիոն արտահանման ֆինանսական ապահովման կազմակերպությանը: