Հայաստանը 73-րդն է
Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է մարդկային կապիտալի ինդեքսի վարկանիշային աղյուսակը: Աղյուսակում ընդգրկվել է աշխարհի 122 երկիր: Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը, հարեւան Վրաստանը` 77-րդ տեղը: ԱՊՀ երկրներից առաջին երեք տեղերը զբաղեցրել են Ղազախստանը /45-րդ տեղ/, Ռուսաստանը /51-րդ տեղ/ եւ Ադրբեջանը /64-րդ տեղ/:
Վարկանիշային աղյուսակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Շվեյցարիան, Ֆինլանդիան եւ Սինզապուրը: Կրթական մակարդակով Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը, առողջապահության մակարդակով` 71-րդ տեղը, զբաղվածության ու աշխատուժի մակարդակով 113֊-րդ տեղը, իսկ բարենպաստ միջավայրի մակարդակով` 64-րդ տեղը: