01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Կյանքիցս է գնում. թմրանյութի արտանետման աղմկահարույց գործը շարունակվում է

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  թմրանյութի արտանետման գործով 12  տարի 3 ամսով դատապարտված Հովհաննես Չոլախյանի գործը:

Ամբաստանյալ Չոլախյանը ծանր հոգևիճակում էր և դժվարությամբ էր խոսում:

«Կործանվեցի անկապ»,-Henaran.am-ի թղթակցին ասաց դատապարտյալը, ով 4 տարի արդեն կրում է պատիժ, որում իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Արթուր Պետրոսյանի պաշտպանը փոխվել է: Հանրայի պաշտպան Մարինե Թովմասյանը խնդրեց իրեն 20 օր ժամանակ տալ գործին ծանոթանալու համար:

Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 16-ին:

«Կյանքիցս է գնում»,-արձագանքեց Հովհաննեսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ շարունակվում է թմրանյութի արտանտման աղմկահարույց գործը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ