16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գլխավոր դատախազը Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

Նախօրեին մամուլի հրապարակումը, թեՀՀ գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանը պատրաստվում է ԱԺ միջնորդագիր ներկայացնել ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին հաստատվում է:

 Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիրն արդեն ներկայացրել է ԱԺ:

‘Այսօր ներկայացվել է Ազգային ժողով գրավոր միջնորդագիր ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին’,-նշեց Տռուզյանը` հավելելով, որ ԱԺ-ն է սահմանում դրա քննարկման ընթացակարգը և հայտնի չէ դեռևս, թե երբ դատախազը կմտնի Ազգային ժողով:

Նկատենք, որ ըստ մամուլի` միջնորդագիրը կքննարկվի եկող երկուշաբթի, ԱԺ նիստն սկսվելուն պես, քսան րոպեանոց ելույթներով հանդես կգան դատախազն ու Օսկանյանը, կլինեն հարցեր, քվեարկություն:

Նույն աղբյուրի համաձայն` սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես “մեղադրյալ” գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ