Համաներման արդյունքում ազատ կարձակվի մոտ 500 հոգի
Սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց համաներման սոցիալ-հասարակական հետևանքները թեմայով:
՛՛Երկիր կա որտեղ դատավորն է, որոշում, թե տվյալ արարքը որքանով է պարտվում: Որոշ հանցանքների համար 200-300 տարի պատժաչափ է սահմանվում: Սա պատահական չի արվում հաստատ, սակայն Հայաստանում դատական համակարգերը ռացիոնալ չեն, հիմնավոր չեն, կյանքից բավականին հեռու են: Հազարավոր դեպքեր կան, երբ մարդասպանը մնացել է ազատության մեջ, իսկ նրա փոխարեն դատապարտվել է մեկ ուրիշը՛՛,-նշեց սոցիոլոգը:
Սոցիոլոգը կարծում է սակայն, որ համաներման փաստը պարտադիր պայման է մեր իրականության մեջ և ողջունում է երկրի նախագահի կայացրած որոշումը.՛՛Եթե մեկին նյութական վնաս եմ հասցրել, ապա իմ վեց տարի նստելը այդ վնասը չի վերադարձնի, եթե պատահական վրաերթ է եղել ու մարդը դատվել է, մահացողի կյանքը հետ չի բերվի: Ուրեմն պետք է նման դեպքերում սպասել համաներմանը՛՛:
Ի դեպ, 5-10-ը տարվա միջակայքում ծանր հանցագործությունների վրա համաներումը շատ քիչ է ազդելու՝ ընդամենը 6 ամիս պատժաչափի կրճատումով: Ընդհանուր առմամբ դուրս են գալու 500 մարդ, հիմնականում թեթև և միջին ծանրության հանցագործությունների մեջ մեղադրվողները: Ցմահ ազատազրկման դատապարտվածների վրա համաներումը չի ազդում: Այս մասին տեղեկացրեց ՛՛Անմեղության հայկական ծրագիր՛՛ ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը :