Երբ ազատ կարձակվեն համաներվողները
Ազգային ժողովն այս պահին քննարկում է ՀՀ նախագահի կողմից համաներում հայտարարելու վերաբերյալ առաջարկը: Ըստ Աժ կանոնակարգ օրենքի 90 հոդվածի 7-րդ կետի, Ազգային ժողովի նախագահը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումը ստորագրում եւ հրապարակում է 24 ժամում ընթացքում, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
Քանի որ այլ ժամկետ սահմանված չէ, նշանակում է, 24 ժամվա ընթացքում որոշման հրապարակումից անմիջապես հետո համաներումը գործողության մեջ կմտնի: Այսպիսով, ամաներմամբ ազատ արձակվողներն անմիջապես կարող են ազատության մեջ հայտնվել: Համաներումն ուժի մեջ կլինի մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 31-ը :