17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քծնանքի շքահանդես. Հրապարակ

Ի տարբերություն ԲՀԿ քաղաքական թեւի, գործարար հատվածը երեկ հպարտորեն բարձրաձայնում էր, որ կուսակցությունը կողմ է քվեարկել գլ­խավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Պատգամավոր Աբրահամ Մանուկյանին թերթը խնդրել է հիմնավորել՝ ինչ սպասելիքներ ունի Կոստանյանից եւ ինչու է կողմ քվեար­կել: ԲՀԿ-ւսկան պատգամավորը պա­տասխանել է. ՛՛Ես ասում եմ’ դրական եմ վերաբերվում, ես չեմ ասում, որ կողմ եմ կամ դեմ՛՛: Արդյո՞ք Ձեր դրա­կան գնահատանքը պայմանավորված չէ Ձեր որդու հանգամանքով, ով հա­ճախ է հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: ՛՛Իմ վերա­բերմունքը պայմանավորված է իմ վե­րաբերմունքով, իսկ Ձեր ասածը սուտ է, իմ որդին ոչ մի անգամ էլ խնդիր չու­նի՛՛: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Մանուկյանի որդուն ոստիկանության բաժին էին տարել ապօրինի զենք պա­հելու պատճառով: Իսկ ԲՀԿ-ական Կա­րո Կարապետյանը’ Յուվեցի Կարոն, ավելի համարձակ է գտնվել, ոչ միայն խոստովանել է, որ կողմ է քվեարկել, այլեւ հիմնավորել. ՛՛Որովհետեւ Կոս- տանյան Գեւորգը պրոֆեսիոնալ իրա­վաբան է՛՛:

 Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ