17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քեմբրիջի շրջանավարտը դիմել է ծայրահեղ քայլի. Հայկական ժամանակ

՛՛Լույս՛՛ հիմնադրամի կրթաթոշա­կառու եւ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ով մեղադրվում Է խուլիգանության եւ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար, արդեն 7 օր է՝ հացադուլ Է հայտարարել, իսկ նա­խօրեին էլ՝ ջրադուլ: Վերջինիս պաշտպան Վահե Գաբրիելյանի խոսքով, իր պաշտպանյալի հա­ցադուլ եւ ջրադուլ հայտարարելու պատճառը անօրինական կերպով նրան կալանքի տակ պահելն Է: ՛՛Բոլոր հիմնավորված միջնորդու­թյունները’ կալանքից ազատելու, խափանման միջոցը փոխելու մա­սին, դատարանի կողմից առանց պատճառաբանության մերժվում են, հետեւաբար Արամը այդ շատ ծայրահեղ, կյանքի համար վտան­գավոր միջոցն Է ընտրել՛՛,֊-թերթի հետ զրույցում ասել է պաշտպանը: Վեր­ջինս նշել է, որ քրեական գործում կան բազմաթիվ հակասություն­ներ, մասնավորապես’ հակասում են տուժողի եւ վկաների նախաքննական եւ դատաքննական ցուց­մունքները: Նրա խոսքով, նախօրե­ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տե­ղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանին միջնոր­դություն Է ներկայացվել Մուղալյանի խափանման միջոց կալանավո­րումը փոխելու մասին:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ