10 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Կայացել է ԿԸՀ արտահերթ նիստը

Այսօր կայացած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել  մարտի 9-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 19-ը և դեկտեմբերի 14-ը:

Նիստի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմած տեղեկանքը: Ամփոփելով ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման ողջ գործընթացը` վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ