Պաշտոնը հավետ չէ. ինչ է ցանկանում նախկին գլխավոր դատախազի եղբայրը Կոստանյանին
ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի քվեարկությանը մասնակցեց նաև նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀԿ խբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը:
Henaran.am-ը Հովսեփյանից հետարքրքվեց՝ ինչպես է վերաբերում Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: ՛՛Շատ նորմալ, դրական: Մարդը աշխատել ա համակարգում ու նորմալ էլ կաշխատի՛՛:
Հարցին, թե ինչով էր պայմանավորված, որ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ հնարավորություն չտվեց Աղվան Հովսեփյանին, պատգամավորը ժպտաց՝ պաշտոնը հավետ չէ:
Անդրադառնալով օրեր առաջ իր կողմից արված հայտարարությանը, թե չի կարծում, որ եղբորը կարձակեն այդ պաշտոնից, որովհետև նա վայելում է հասարակության համակրանքը՝ Հովսեփյանը նկատեց. ՛՛Ես երևի աղավաղել եմ, ասել եմ, բայց ի վերջո նախագահն է որոշելու՛՛:
Հարցին՝ Գևորգ Կոստանյանը ավելի լավ կաշխատի, քան Ա. Հովսեփյանը, Ռուբեն Հովսեփյաննը պատասխանեց՝ ցանկանում եմ:
Լրագրողների դիտարկմանը՝ կարծես նեղացած է, որ եղբորը չվերանշանակեցին, արձագանքեց. ՛՛Բայց նորից գործի առաջադրվեց չէ՞՝ որպես միասնական քննչական մարմնի նախագահ: Ամեն դեպքում՝ ստեղծվում է նոր համակարգ ու ես ուրախ եմ, որ ստեղծվող համակարգում նրան նախագահը նշանակել է՛՛: