Բռնությունը սեր չէ. նամակ Տիգրան Սարգսյանին/ֆոտո/վիդեո/
Հայաստանում կանանց մոտ 25 տոկոսը ընտանեկան բռնության զոհ է դառնում, սա 2008 թվականին իրականացված սոցհարցման արդյունքն է: 2010 թվականի հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20 ամյա Զարուհի Պետրոսյանը:
Զարուհու մահվան դեպքից հետո ընտանեկան բռնություններով մտահոգ կազմակերպությունները ստեղծեցին՝ “Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության ” կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում: Հոկտեմբերի 1-ին՝ Զարուհի Պետրոսյանի մահվան 3-րդ տարելիցի օրը, կոալիցիան անցկացնում է 12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության մոտ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին նամակ կհանձնվի, որը կոչ է կառավարությանը կատարել խոստումը և ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք:
“Իսկական տղամարդը երբեք ձեռք չի բարձրացնի կնոջ վրա, միայն թուլամորթներն են նման քայլի գնում”,-ասաց կոալիցիայի անդամ գյումրեցի Արման Դավթյանը, ով համարում է, որ բոլորս պարտավոր ենք մեր երեխաների համար այնպիսի կյանք ապահովել, որ նրանք հեռու մնան սթրեսներից ու բռնությունից:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: