26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Խարդավանքներ չեն լինի»

«Քաղաքական խարդավանքներ էլ չեն լինի, որովհետև շատ բան պարզ է, Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ հայտարարեց, որ վարչապետն անմիջապես կնշանակվի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Բանախոսը նշեց՝ նախընտրական մրցապայքարում Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած որոշ թեզեր առաջ բերեցին ամենատարբեր մեկնաբանություններ ոչ միայն հանրապետությունում, այլև հանրապետությունից դուրս:

«Նա ձևակերպում առաջադրեց, որը հակամարտության փուլ առ փուլ լուծում էր ենթադրում: Նախագահը հարկ համարեց անդրադառնալ այդ հարցին, որպեսզի շփոթ չառաջանա: Հակամարտությունը կարգավորելու համար այլ մեխանիզմներ կարելի է գտնել, սա էր ենթադրում նրա ելույթը»,- նշեց պատգամավորն ու հավելեց, որ Սերժ Սարգսյանի ելույթից կարելի է հասկանալ, որ մեզ համար ավելի ընդունելի է Կազանյան փաստաթուղթը. «Չնայած նախագահի խոսքը չէր մերժում Մադրիդյան սկզբունքները, բայց նա ասում էր` ունենք ավելի կատարելագործված փաստաթուղթ: Ուղղակիորեն արձանագրվեց, որ ոչ թե մերժվում են Մադրիդյան սկզբունքները, այլ` որ դրա հիման վրա առաջացել է ավելի համապարփակ մի փաստաթուղթ, որը պատրաստ էր ստորագրման, որը ենթադրում է Արցախի ինքնորոշումը իրական դարձնել: Պարզապես Ալիևը, սա հասկանալով, հրաժարվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը», – նշեց Խոսրով Հարությունյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ