Կոստանյանն անցավ Աբրահամյանի մոտ /վիդեո/
Այսօր Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը ելույթից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հարցրեց Կոստանյանին, թե ըստ Դատախազության օրենքի՝ դատախազը Աժ-ում գրավոր ներկայացնում է հաշվետվություն նախորդ տարվա գործունեության մասին, արդյոք նա պատրաստ է նիստին ներկայացնել այդ հաշվետվությունը:
Կոստանյանը նշեց, որ սովորաբար հաշվետվողականությունն անհրաժեշտ է, և իր ներկայիս պաշտոնում ինքը փորձել է հնարավորինս հրապարակային գործունեություն ծավալել: ՛՛Եթե Աժ-ի օրենքում համապատասխան փոփոխություններ լինեն, անպայման կներկայացվի նիստին, ինչն ինձ համար ողջունելի է ու խրախուսելի՛՛:
Սրանից հետո ԱԺ-ում հայտարարվեց ընդմիջում, և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Կոստանյանին հրավիրեց իր աշխատասենյակ:
Դիտեք՝ տեսանյութը: