18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

50 տոկոսը հիասթափված է, մի մասը մոլորված է. Վահան Բադասյան

Ազատամարտիկ Վահան Բադասյանն ասում է, որ ապրիլի 2-ին տեղի ունեցածն ընտրություն չէր, շոու էր, որ ամրագրվում էր Սահմանադրության շրջանակներում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ ինչպես 2015-ին հանրաքվեի ժամանակ կեղծվեց Սահմանադրությունը, որ արհավիրք էր, ավելի խայտառակ Ընտրական օրենսգիրք ընդունվեց, այնպես էլ այսօր ընտրություններն են կեղծվում:

«Այսօր ունենք հասարակություն, որի 50 տոկոսը հիասթափված է, մի մասը մոլորված է, չի իմանում, թե ով է ընդդիմադիր, ով ընդդիմադիր չէ, իսկ իշխող համակարգն այնպես, ինչպես տնտեսությունն է վարում, այնպես էլ մյուս ոլորտները նույն քաղաքականությունն են վարում ու կործանում ամեն ինչ»,-կարծում է նա:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ