21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Իրանի ընտրությունների արդյունքները մեզ համար բարենպաստ են»

«Իրանի ընտրությունների արդյունքները  մեզ համար բարենպաստ են. Ռոհանին կրկին ընտրվեց: Ֆրանսիացիներն ասում են՝ ընտրվեց մեկը,  ով պատրաստ է խոսել աշխարհի հետ: Բայց այստեղ հարց է առաջանում. մյուս կողմը կցանկանա՞ հարբերվել Իրանի հետ: Սաուդյան Արաբիան հակված է առճակատման: Ինչ որ հիմա կատարվում է, հաշվարկված քաղաքականություն է: Մեծ պետությունները խաղադրույքները  դնում են մեծամասնության վրա, իսկ սուննիզմը մեծամասնություն է: Այստեղ ես պիտի ասեմ՝ շիիզմի ու սուննիզմի առճակատումը վատ հետևանքներ կարող է ունենալ ամբողջ  տարածաշրջանի համար,  այդ թվում՝ Իրանի վրա: Իսկ մենք Իրանի հարևանն ենք ու այդ տատանումները կարող են ազդել նաև մե վրա», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքագետ Արման Նավասարդյանը:

Վերջինս շեշտեց՝  պետք է հիշել՝ Իրանը մեծ պետություն է. Իրանը Եմեն չէ:

«Ռոհանին հաղթեց: Ես դա շատ եմ կարևորում: Եթե նա չհաղթեր, իրավիճակը սրվելու էր: Ռոհանին ավելի ընկալելի է, ընդունելի. նա կարող  է գնալ համագործակցության», – նշեց Արման Նավասարդյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ