26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Բոլոր ազգային փոքրամասնությունների համար ՀՀ-ը իրական հայրենիք է»

Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանից ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության անդամ Արսեն Միխայլովը հետաքրքրվեց համայնքների խոշարացումից: Նա նշեց, որ Կոտայքի մարզում հնարավոր է խոշորացում լինի՝ Բյուրեղավան քաղաքին միանան մի քանի համայնքներ, այդ թվում ասորական համայնքը: «Գրել ենք նախարարությանն, ու ասել են, որ պիտի գան, հարցումներ անեն, ինչպես կարգն է: Բայց  մենք չէինք ուզի, որ ասորական գյուղը խոշորացման ծրագրերի մեջ մտներ, որովհետև դժվարությամբ ենք կարողանում մեր ազգային լեզուն, մշակույթը պահել, պահպանել»,-ասաց Արսեն Միխայլովը:

Վարդևան Գրիգորյանը պատասխանեց, որ մյուս տարածքներում այդ գործընթացն իրականացնելու համար քննարկումներ են անցկացվում: «Ձեր բարձրացրած հարցն այդ քննարկումների շրջանակում է գտնվում, ես դեմ եմ մեխանիկական խոշորացումներին, այսինքն՝ դա պետք է ունենա լուրջ չափանիշներ՝ այդ միացումները կամ խոշորացումն իրականացնելու համար: Իհարկե, ձեր պարագայում հարկավոր է լուրջ ուսումնասիրություն անել և դրա արդյունքում համապատասխան որոշում կայացնել: Ես անձամբ պատրաստ եմ քննարկումներ անցկացնել և գտնել ոսկե միջինը»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազամովն էլ, ով ազգությամբ հույն է, նշեց, որ խոշորացումը չի կարող վտանգել համայնքի ավանդույթներն ու մշակույթը պահելը: Նա նշեց, որ ինքն էլ, Մանե Թանդիլյանն էլ, որ Ալավերդուց են, գիտեն, որ այնտեղ թաղամաս կա, որտեղ հույներն են ապրում, և այն, որ որ թաղամասը մտնում է քաղաքի մեջ, հույների ավանդույթների պահպանման համար վտանգ չի հանդիսանում:

«Այնտեղ, որտեղ ազգային փոքրամասնությունների իրավունքները կվտանգվեն, ես ու մյուս պատգամավորները կլինենք ասորական, քրդական, եզդիական, հունական և մեր բոլոր քաղացիների կողքին, բոլոր ազգային փոքրամասնությունների համար ՀՀ-ը իրական հայրենիք է»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ