10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանում կմրցեն առաջատարները

Սանկտ Պետերբուրգում կմրցեն “Զենիթ”-ն ու Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիզի “Սպարտակը”: Հաղթանակի դեպքում հայ ֆուտբոլիստների ակումբը կսկսի գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ պարտության դեպքում նրան կարող են շրջանցել Մոսկվայի Լոկոմոտիվն ու ԲԿՄԱ-ն:

Կիրակի օրը Ռոման Բերեզովսկու “Դինամոն” սեփական հարկի տակ կընդունի Սամարայի “Կռիլյա Սովետովին”, Մարկոս Պիզելիի “Կրասնոդարը” կխաղա Կազանի Ռուբինի հետ, իսկ Մախաչկալայի “Անժին”, որտեղ խաղում է Կառլեն Մկրտչյանը, սեփական հարկի տակ ուժերը կչափի Պերմի “Ամկարի” հետ:

Տուրի վերջին խաղում Եկատերինբուրգի “Ուրալը”, որտեղ ելույթ են ունենում Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը, կհյուրընկալվի Ռոստով քաղաքի համանուն թիմին:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ