Շիրակի մարզպետը պաշտոնա՞նկ կարվի /տեսանյութ/
Խորհրդարանական ընտրոյթյուններից հետո խոսվում է այն մասին, որ Շիրակի մարզպետ են դառնալու հանրապետական Սուքիաս Ավետիսյանը կամ Մարտուն Գրիգորյանը։ Օրես էլ մարզպետի «նոր թեկնածու է» հայտնվել։
Ակտիվացան խոսակցությունները, թե ՀՅԴ-ն մարզպետի պաշտոնը կհանձնի կուսակցությանը բավական մեծ ձայներ բերած, սակայն ԱԺ պատգամավոր չդարձած Հակոբ Մաթիլյանին, ով ազատվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ու այս փաստը խոսակցությունների տեղիք տվեց։
Այն հարցին, թե ՀՅԴ Գերագույն մարմնում եղե՞լ է քննարկում իրեն Հակոբ Մաթիլյանով փոխարինելու հարցով ու հնարավո՞ր է ՀՅԴ-ն հրաժարվի Շիրակի մարզպետի պաշտոնից Հովսեփ Սիմոնյանն առաջարկեց լուրջ թեմաներից խոսել։ «Չգիտեմ՝ ո՞ւմ ցանկությունն է ինձ պաշտոնանկ անելը, բայց թե լրատվություն է, դուք ինձանից լավ գիտեք, ամեն մեկն ինչ-որ խնդիր է լուծում իր համար էս կամ էն հրապարակմամբ։ Մի բան կարող եմ ասել, որ որևէ խնդիր չկա, աշխատելու ենք միասին երկար-երկար տարիներ»,- ասաց մարզպետը։
Հովսեփ Սիմոնյանը հավաստիացրեց, որ ՀՅԴ Գերագույն մարմնում նման քննարկում չի եղել, դրանք հորինված լուրեր են։ «Չեմ էլ ուզում սրան անդրադառնալ, իրականությանը բացարձակ չեն համապատասխանում։ Գիտեք ցավ եմ ապրում նրա համար, որ կան որոշակի լուրեր, որոնց կոպիտ ասած՝ 50 տոկոսը ճիշտ է, 50-ը՝ սուտ է: Բայց լուրերի տեսակ կա, որ 180 աստիճան հակառակ բաներ են․․․Չկա էդպիսի բան, ամեն ինչ նորմալ է, փորձեմ ինչքան որ կաշխատեմ, առաջին հերթին միասին օգտակար լինենք մեր մարզին, մեր պետությանը», -նշեց Հովսեփ Սիմոնյանը։