25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանին ձեռնտու է, որ Սամվել Բաբայանը երկար նստի. Հրապարակ

Օրերս լրւստվամիջոցներից մեկում վերլուծական հոդված կար («ժողովուրդե» 17.05.2017), որով բացահայտել էին Սամվել Բաբայանի կալանավորման ու Ամարասի Արթուրի աղայի՝ ՊԵԿ-ի
մաքսային համապատասխան ստորաբւսժանումում նշանակման միջեւ կապը։ Սամվել Բաբայանն ու Արթուր Ալեքսանյւսնը թշնամիներ են, ու դա վաղուցվա պատմություն է։ ժամանակին Ամարասի Արթուրը բավական հստակ հայտարարում եր, որ սատարելու է Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագրերին, դրա համար մի քանի անգամ արտերկիր էր մեկնել ու այնտեղի հայ անվանի մարդկանց հետ աշխատանք տարել։

Բայց երբ Բաբայանը ներգրավվեց Օհանյանի քաղաքական ծրագրերի մեջ, Ալեքսանյանը պասիվացավ, թեպետ շարունակում էր Օհանյանի հետ տարբեր միջոցառումներում ներկա գտնվել։ Բաբայանը կատեգորիկ դեմ էր, որ Ամարասի Արթուրը կամ նրա թիմից որեւէ մեկը լինի ՕՐՕ դաշինքի
նախընտրական ցուցակում։ Բայց Օհանյանն Ամարասի Արթուրին ոչ նեղացնելու ցանկություն ուներ, ոչ էլ առավել եւս՝ կորցնելու, քանի որ նա իրեն շւստ էր պետք։

Օհանյանը հրաժարվեց Մոսկվայի հետ համաձայնեցված քաղաքական ծրագրից, ինչից հետո համագործակցությունը դադարեց Վիկտոր Դալլաքյանի ու էդուարդ Անտինյանի հետ, ովքեր այդ ծրագրի ակունքներում էին, նաեւ Արամ Գ. Սարգսյանի հետ, ով դիտարկվում էր որպես ռուսական ազդեցության գործիչ։ Բայց որոշ ժամանակ անց Օհանյանը հասկացել էր, որ սխալ է թույլ տվել՝ գերագնահատելով Վարդան Օսկանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ռեսուրսը, Արեւմուտքի հետ նրանց կապերն ու նրանցից սպասվելիք բազմակողմանի աջւսկցությունը։ Թերեւս գերագնահատվել էին նաեւ Սամվել Բաբայանի ռեսուրսն ու աջակցությունը:

Բայց Օհանյանին հարկավոր էր այդ «խաղից» շահած դուրս գալ, դրա համար ինքն ավելի էր ակտիվացրել Բաբայանին։ Դրանից հետո «Գորշ կարդինալ» համարվող Բաբայանը, որ մշտապես հայտարարում էր, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, ակտիվացավ, անգամ Օհանյանի հետ համագործակցող կուսակցությունների գրասենյակներ այցելեց, կուսակցությունների լիդերների հետ նախընտրական ցուցակներում տեղերի հարցեր քննարկեց, ինչն աննկատ չէր կարող մնալ հանրության աչքից։

Ավելին. Բաբայանն ինքն էր համակարգում ՕՐՕ դաշինքի կազմակերպական հարցերն ու կառավարում ֆինանսական հոսքերը։ Եվ, ահա, եկավ մի պահ, որ Օհանյանը չէր կարող իր խոստումները կատարել թիմի հանդեպ, քանի որ նրա հովանավորներն էլ էին հասկացել, որ Օհանյանի քաղաքական ծրագիրը տապալված է։ Դադարել էր ֆինանսավորումը, իսկ նախկինում տրված գումարների համար էլ հաշվետվություն էին պահանջում նրանից։ Ու երբ Բաբայանը ձերբակալվեց, անմիջապես Օհանյանն ու իր թիմակիցները հայտարարեցին , որ դա քաղաքական հետապնդում է, հարված ՕՐՕ դաշինքին, քանի որ Բաբայանը նրա փաստացի ղեկավարն է, ու դաշինքի հետագա անհաջողությունների մեղավորը իշխանություններն են: Բաբայանին ձերբակալեցին մարտի 22-ին, ինչից հետո ռեյտինգայինով առաջադրված տասնյակ թիմակիցներ գնացել են Օհանյանի մոտ ու ասել, որ եթե Բաբայանի ձերբակալությամբ իրենց ծրագիրը ձախողվել է, այդ դեպքում ինչ իմաստ ունի. որ իրենք մնան պատգամավորի թեկնածու, մանավանդ որ ոչ ֆինանսավորում կա, ոչ էլ որեւէ աջակցություն։

Օհանյանը հասկացել է, որ եթե նրանք հանեն իրենց թեկնածությունը, համաձայն օրենքի՝ կմերժվեր ՕՐՕ-ի գրանցումը։ Ուստի սկսել է աջուձախ խոստումներ տալ, թե գումարները մի քանի օրից կգան՝ անկախ նրանից, որ Բաբայանն անազատության մեջ է, անգամ վստահեցրել է, թե կարող են պարտք վերցնել՝ ընտրողների ու թիմակիցների հանդեպ ֆինանսական խոստումները կատարելու համար, ինքն անպայման մոտ ապագայում կվերադարձնի։ Ըստ լավատեղյւսկների, այդ «թատրոնը» կազմակերպվել է, քանի որ մարտի 23-ն ինքնաբացարկի վերջին օրն էր, ու երբ այդ օրն անցել է, Օհանյանը հրաժարվել է գումար տալուց, ասելով՝ եթե լինի, կտա, իսկ թե երբ կլինի, անորոշ է։

Ընտրություններն ավարտվեցին, ՕՐՕ-ն ձախողվեց, իսկ Օհանյանը, որպեսզի ընտրություններից հետո հովանավորներին կարողանա պատասխան տալ, թե ինչ է ծախսել եւ ինչի վրա, արդարացման մի ուղի է ունեցել. ամեն ինչ Բաբայանի ձեռքում էր, ինչպես իմանանք՝ ինչ Է ծախսվել եւ ինչի վրա, երբ նա ԱԱԾ մեկուսարանում է:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ