24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ովքեր և ինչպես ազատագրեցին Բերդաձորը /տեսանյութ/

Սակայն 1991-ին, ԽՍՀՄ  ՆԳՆ զորքերի աջակցությամբ, ադրբեջանցիներին հաջողվեց հայաթափել Շուշի վարչական շրջանի, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Ադրբեջանցիները պատանդ վերցրին գյուղի տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին բռնի ուժով ստիպեցին տեղափոխվել Հայաստան: 1992 թվականի մայիսի 17-ին գերությունից ազատված Գագիկ Շաքարյանը «Բերդաձոր» ջոկատով և էլի մի քանի ջոկատներ կարողացան ազատագրել  Բերդաձորը:

Ամեն բան ճիշտ հաշվարկված էր ու բերդաձորցիները հաղթեցին: Բերդաձորում երեկ՝ մայիսի 17-ին տոն էր: Գյուղի ազատագրման 25 ամյակը նշվեց շուքով:

«Մայիսի 17-ին, մոտավորապես ժամը 3-ին եղել ենք Լիսագոր համայնքում: Ազատագրմանը մասնակցել ենք 67 հոգով: Մեզ հորդորել էին սպասել հիմնական ուժերին, բայց մենք որոշեցինք հենց այդ օրը ազատագրել մեր հայրենի գյուղը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բերդաձոր» ջոկատի հրամանատար Գագիկ Շաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ