27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում Մարուքյանն աննախադեպ առաջարկ կանի

«Ես ամենայն պատասխանատվությամբ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը գնում, նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը ունենալու է կարևորագույն դերակատարում», – Ազգային ժողովում ելույթում հայտարարեց Ազգային ժողովի նախագահի՝ «Ելսի» թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Վերջինս նշեց, որ շատ հավանական է ու նորմալ կլինի, որ ԱԺ նախագահը ՀՀԿ-ից չլինի:

«Կարող է լինել ընդդիմադիր, օրինակ՝ «ԵԼՔ» դաշինքի կուսակցություններից և, միևնույն ժամանակ, հասկանալով, որ քաղաքական մեծամասնությունը մեծ հաշվով կմնա որպես այդպիսին, բայց Ազգային ժողովի նախագահը կարող է բալանս մտցնել Հայաստանի միակուսակցականացման այս պրոցեսի մեջ»։

ԱԺ նախագահ լինելու դեպքում նա արգելելու է գերատեսչության ղեկավարներին, նախարարության ղեկավարներին չներկայանալ ԱԺ մշտական հանձնաժողովերի նիստերին, լսումներին կամ քննարկումներին։

«Մենք ԱԺ-ում ունեցել ենք արտոնյալներ, որոնք երբեք ԱԺ շենք չեն մտել», – ասաց նա։

Նա նաև անհանդուժողական է լինելու էթիկայի կանոների խախտումների հետ: Ըստ նրա՝ պատգամավորները կարող են նաև զենք կրելու իրավունք ունենալ, որովհետև կան պատգամավորներ, որ ունեն, և եթե մեկն ունի, ապա բոլորն էլ կարող են ունենալ: 

ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը վերջին առաջարկն աննախադեպ որակեց: Նա նկատեց, որ իրավունքները հարգելու համար պետք չէ զենք կրել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ