20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ես լինելու եմ պատգամավոր»

ԱԺ մշտական հանձնաժողովների հետ կապված  բոլոր հարցերի պատասխանները կտրվեն վաղը: Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից առաջ լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

«Ի՞նչ գիտեք, որ հանձնաժողովների թիվը կրճատվում է: Դեռ չեմ կարող ասել: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ առաջին նստաշրջանի ժամանակ Ազգային ժողովը պետք է սահմանի մշտական հանձնաժողովների թիվը, դրանց անդամների թիվը, իրենց ոլորտներն ու որոշի պաշտոնատար անձանց, որոնք պետք է առաջնորդեն այդ հանձնաժողովները: Դա կկատարվի վաղը», – ասաց Հրայր Թովմասյանը՝ հիշեցնելով՝ ԱԺ պատգամավորների թիվնը  կրճատվել է, և էականորեն փոխվել են մշտական հանձնաժողովների գործառույթները, ինչը նշանակում է, որ ավելի մեծ ռեսուրս է պետք այդ աշխատանքները կատարելու համար:

«Բացի այդ, վերլուծությունները ցույց են տալիս, որ մշտական հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը անհամեմատելի է եղել: Մասնավորապես, երկու հանձնաժողով` տնտեսական և պետաիրավական, կրել են ամբողջ բեռի 50 տոկոսը: Սա հաշվի առնելով` որոշակի փոփոխություններ կլինեն: Ես լինելու եմ պատգամավոր, դուք դեռ ինձ շատ կտեսնեք ու հարցեր կտաք», – եզրափակեց Թովմասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ