21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ հանձնաժողովները կրճատելու իմաստը ո՞րն է

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  վստահ է ՝  ՀՀԿ-ն որոշել է ԱԺ-ում  12 հանձնաժողովից թողնել ընդամենը  9 հանձնաժողով, որպեսզի «Ելք»-ը ոչ մի հանձնաժողով նախագահելու հնարավորություն չունենա: Այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

«Կրճատման ամբողջ իմաստն այն է, որ 10-րդ հանձնաժողով չի լինի, որովհետև ըստ Դոնթի բանաձևի՝ 10-րդ հանձնաժողովը հասնում է «Ելք» կուսակցությունների դաշինքի խմբակցությանը: Դա է պատճառը, որ կրճատում են, որպեսզի «Ելք»-ը խորհրդարանում որևէ լծակ՝ գոնե հանձնաժողովների մակարդակում չունենա և չօգտագործի իր ծրագրերի իրագործման կամ ԱԺ վերահսկողականության կոնտեքստում», – ասաց պատգամավորը:

 Վերջինս շեշտեց՝  ամենացավալին այն է, որ կրճատում են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը:

«Փորձ է արվում այս հանձնաժողովը միացնել խորհրդարանի ամենագերծանրաբեռնված հանձնաժողովին՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովին: Ես այդ հանձնաժողովի անդամ եմ և գիտեմ, որ այդ հանձնաժողովն իր ունեցած օրենսդրական փաթեթները չի հասցնում քննարկել, ինչ մնաց մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը քննարկի», – շեշռեց Մարուքյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ