Մերոնց մասնակցությամբ
Երեկ Ղազախստանում կայացան այդ երկրի ֆուտբոլի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումները :
Կիսաեզրափակիչ առաջին խաղում Գեւորգ Ղազարյանի ՛՛Շախտյորը՛՛ հյուրընկալվել էր ՛՛Իրտիշին՛՛ : Խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով , ովքեր հաղթական գնդակը խփեցին 93-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ 45 -րդ րոպեին արժանացավ ՛՛դեղին քարտի՛՛ :
Մյուս զույգում մրցեցին ՛՛Տարազն՛՛ ու Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի ՛՛Ակտոբեն՛՛: Արզումանյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, խաղի հաշիվը այդպես էլ չբացվեց :
Ավելացնենք, որ պատասխան հանդիպումները կկայանան հոկտեմբերի 30-ին :