24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Փոփոխություններ Ազգային ժողովում. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդը՛՛ գրում է, որ իր աղբյուրների պնդմամբ՝ առաջիկայում խորհրդարանում որոշակի տեղաշարժեր են սպասվում։ ՛՛Եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, ինչպես պնդում են իշխանական աղբյուրները, ապա առաջ կգա նրան ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխարինողի հարցը։

Ըստ ԱԺ–ում շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար կարող է դառնալ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում ստացել էր պատվավոր անդամի կոչում, բացի այդ, հայ միակ պատվիրակն է, որը եղել է ԵԽԽՎ հանձնաժողովի ղեկավար։ Ինչ վերաբերում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ապա այնտեղ հիմնական թեկնածու դիտվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, մասնագիտությամբ իրավաբան Հովհաննես Սահակյանը՛՛։

Երեկ թերթը փորձել է մեկնաբանություններ ստանալ Նաղդալյանից ու Սահակյանից, սակայն երկուսն էլ չէին պատասխանում թերթի հեռախոսազանգերին:

Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ