11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երևանյան պատվիրակությունը մասնակցել է Ստավրոպոլ քաղաքի տոնական միջոցառումներին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է.

ՌԴ Ստավրոպոլ քաղաքի  236–ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով սեպտեմբերի 21–ին Երևանի ավագանու անդամներ, ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը և քաղաքաշինության հանձնաժողովի փոխնախագահ Լևոն Իգիթյանը պաշտոնական այցով մեկնել էին Ստավրոպոլ:

Ստավրոպոլի քաղաքապետ ԳեորգիԿոլյագինի հետ հանդիպման շրջանակում քննարկվել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: Ողջունելով երևանյան պատվիրակությանը  և շնորհակալություն հայտնելով քաղաքի տոնին երկրորդ տարին անընդմեջ մասնակցելու համար, ԳեորգիԿոլյագինը իր պատրաստակամությունն է հայտնել փոխգործակցությունն առավել գործնական հիմքերի վրա դնելու նպատակով փոխադարձ այցով Երևանում լինել վերաբերյալ:

Պաշտոնական այցի շրջանակում երևանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ստավրոպոլի երկրամասի ղեկավար Վալերի Զերենկովի և Ստավրոպոլ քաղաքի ադմինիստրացիայի ղեկավար Անդրեյ Ջատոևի հետ, որոնց շրջանակում ևս քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, Ստավրոպոլ քաղաքի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելության շրջանակում, քաղաքապետ Գեորգի Կոլյագինին է փոխանցել տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնական ուղերձը:

Երևանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի հետ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ