Փոքր Հայաստանի մեծ աստղը /տեսանյութ/
Матч ТВ-ն հերթական փաստագրական ֆիլմն է պատրաստել Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Երևանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառներով. հայկական էքսպրես Հենրիխ Մխիթարյանը, որտեղ և ո՞վ է նրան սովորեցրել այսպես խաղալ. ֆիլմը պատմում է այս ամենի մասին, բացահայտում, թե որտեղ է առաջին անգամ ֆուտբոլ խաղացել Հենրիխը, ինչպես է սովորել դպրոցում: «Արմենպրես»ի փոխանցմամբ, ֆիլմի հեղինակներն այցելել են Երևանում գտնվող նրա տուն, զրուցել հարևանների հետ, իսկ այդ ամենում նրանց օգնել է Երևանի «Արարատ»-ի նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը:
«Բոլորը սիրում են նրան, նա տաղանդավոր է բոլոր ասպարեզներում»,- ասել է Սահակյանը: Այնուհետև ֆիլմում ներկայացվում է Ուկրաինայի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում Մխիթարյանի հաջողությունները, անդրադառնում նրա՝ երգելու կարողություններին, տարբեր լեզուների տիրապետելուն: «Ես սիրում եմ լեզուներ սովորել և փառք Աստծո, ինձ հաջողվել է սովորել մի քանի լեզու»,- ասել է Մխիթարյանը: