11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Ռադիո Հայ” ՍՊԸ-ում կատարվել են ստուգումներ

 ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է.

Ընկերությունում նախատեսվում է իրականացնել ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրություն՝ ”ՀՀ-ում ստուգումների կազմկերպման և անցկացման մասին” ՀՀ օրենքի 4-րդ հավելվածով նախատեսված կարգով, որի անցկացման նպատակն ամրագրված է նույն հավելվածի 2-րդ կետով: Ինչ վերաբերում է հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումների (ուսումնասիրությունների) արդյունքների իրացմանը, ապա հայտնում ենք. չափագրման արդյունքներով կազմված արձանագրությունները ժամանակագրական կարգով կարվում և պահվում են տնտեսվարող սուբյեկտի հարկային գործում: Օրենքով սահմանված դեպքերում արձանագրությունների տվյալների կիրառմամբ տնտեսվարող սուբյեկտի հարկային  պարտավորությունների հաշվարկը կատարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների հերթական ստուգման (կամ վերստուգման) ընթացքում: Հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտի մոտ տվյալ ֆինանսական տարում իրականացվող բոլոր չափագրումների ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 աշխատանքային օրը:

«Ռադիո Հայ» ՍՊԸ-ն պետական գրանցում ստացած ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կազմակերպա-իրավական տեսակ ունեցող տնտեսվարող սուբյեկտ է, վերջինիս համար որևէ արտոնություն նախատեսված չէ հարկային մարմնի կողմից օրենքով նախատեսված հսկողական աշխատանքներ չիրականացնելու համար, այդ թվում՝ վերոնշյալ ուսումնասիրության: Նախատեսվող ուսումնասիրության նպատակը տնտեսվարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հաշվետվություններում ներառված  ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման, այդ թվում՝ գովազդային, իրական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (սակագների) ճշտությունը, հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթը պարզելն է: Միաժամանակ տնտեսվարող սուբյեկտը պետք է գիտակցի, որ ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց  օրինական պահանջները չկատարելու, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց կողմից չափագրման աշխատանքներին խոչընդոտելու, հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով գույքագրումներ իրականացնելուց կամ չափագրման նպատակներին առնչվող անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելու դեպքերում չափագրումն իրականացնող պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը հիմք է տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման համար:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ