08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՀԱԿ-ի էլեկտորատն ո՞ւմ է ընտրելու

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին. այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Պատճառի մասին նա ասաց, որ արդեն խոսել է ասուլիսի ժամանակ, երբ ասել է, թե ընտրությունները մուլտիպլիկիացիա են հիշեցնում, իսկ մասնակիցներն էլ մուլտֆիլմի հերոսների են հիշեցնում:

Իրենց ընտրազանգվածն, ըստ նրա, ազատ է, ինչպես միշտ, իրենք ոչ մի անգամ էլ չեն հորդորել, թե ինչպես քվեարկեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե առաջին նախագահ,ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է, Լ. Զուրաբյանն ասաց, որ այդ հարցին չի կարող ինքը պատասխանել: 

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանից փորձեցինք ճշտել, թե արդյոք նախագահը քվեարկելու է, թե ոչ, սակայն նա զանգերին չի պատասխանում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ