11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որտե՞ղ է Վարդան Օսկանյանը

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը տեւական ժամանակ է լռություն է պահպանում քաղաքական գործընթացների շուրջ: Նա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու որոշման մասին եւս ոչ մի տեսակետ դեռևս չի հայտնել: 

Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ընթացքում լրագրողները բազմիցս նախկին նախարարից փորձեցին իմանալ` արդյոք համակարծիք է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետին, այն է` Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը: Օսկանյանը, սակայն հետեւողականորեն խուսափեց պատասխանից` թե շտապում է դահլիճ, դահլիճից դուրս գալով` շտապ հեռանում էր ԱԺ-ի շենքից:

Փորձեցինք Վարդան Օսկանյանի գրասենյակից ճշտել, թե ինչու է նախկին արտգործնախարարը “լռության ուխտ” արել, և ի վերջո ինչ է մտածում Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության մասին: Օսկանյանի օգնական Մանե Գևորգյանը Henaran.am-ին այս առնչությամբ ասաց, որ այդ մասին ինքը որևէ կարծիք չի կարող հայտնել: 

Ի դեպ, Օսկանյանը լուռ է նաեւ “Facebook” սոցիալական ցանցում, որտեղ պարոն Օսկանյանը բավական մանրամասն նկարագրում էր երկրի ապագայի սեփական տեսլականը:

Այսօր մամուլում արդեն տեղեկություն կար այն մասին, որ նախկին արտգործնախարարը ԲՀԿ-ի համագումարից հետո հնարավոր է լքի կուսակցությունը: Մանե Գևորգյանն այս մասին ասաց. ”Դրանք զուտ լուրեր են, չեն համապատասխանում իրականությանը”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ