28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մշակվում է պետություն-մասնավոր հատված փոխգործակցության օրենսդրական փաթեթ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներին:

Կողմերը քննարկել են պետություն-մասնավոր հատված փոխգործակցության մասին օրենսդրական փաթեթի մշակման նախագծին առնչվող հարցեր: ՎԶԵԲ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ձևավորելու  պետությունբ – մասնավոր հատված համագործակցության ժամանակակից մոդել, այդ թվում՝ ստեղծելով պետություն – մասնավոր հատված փոխգործակցության մասին բազմակողմանի օրենսդրություն:

ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, հայտնել է, որ օրենսդրական փաթեթի մշակման ընթացքում հանդիպումներ են ունենում տարբեր գերատեսչությունների հետ` քննարկելու հիմնական դրույթները, համակարգման գործընթացն ու ժամկետները:

Առանձնապես կարևորվեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ շփումները` հաշվի առնելով, որ նախարարությունն այս նախագծի հիմնական շահառուներից մեկն է:

Նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցելու ամբողջ գործընթացին` կիսվելով մասնավոր հատվածի հետ գործակցության նախարարության փորձով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ