՛՛Շիրակ՛՛ կամ ՛՛Փյունիկ՛՛
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Երեւանի ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում կխաղարկվի Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթը : Միմյանց դեմ կմրցեն չեմպիոն Գյումրիի ՛՛Շիրակը՛՛ եւ գավաթակիր Երեւանի ՛՛Փյունիկը՛՛: Հայկական ֆուտբոլի երախտավորներից մեկի ՝ Հակոբ Տոնոյանի անունը կրող սուպերգավաթը կխաղարկվի 16 – րդ անգամ :
՛՛Շիրակը՛՛ եւ ՛՛Փյունիկը՛՛ միմյանց դեմ սուպերգավաթում կմրցեն երրորդ անգամ: Նախորդ երկու դեպքում հաջողությունը ուղեկցել է գյումրեցիներին :
Առաջին դեպքում Շիրակը հաղթել է սուպերգավաթի առաջին խաղարկությունում՝ հեռավոր 1996թ. , որտեղ գրանցվել է 3-1 հաշիվը ՝օգուտ գյումրեցիների: Երկրորդ դեպքում Շիրակը Փյունիկին սուպերգավաթում հաղթեց 2003թ., որտեղ Գյումրիի թիմը 2 – 1 հաշվով կամային հաղթանակ տարավ :
Ավելացնենք նաեւ, որ ՛՛Շիրակը՛՛ սուպերգավաթակիր է դարձել երեք անգամ , իսկ ՛՛Փյունիկը՛՛ պատվավոր տիտղոսին արժանացել է 8 անգամ: