01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Սեպը սեպով են հանում, քանի որ ընտրակաշառքին այն դառնում է այլընտրանք»

 «Այնքան հպարտ եմ լինել այս թիմի անդամ, որ չեք պատկերացնի»,-այսօր Երևանի ավագանու ընտրություններից առաջ «Ելքի» ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ասաց դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը: Նա նշեց, թե այստեղ մեղվի փեթակի պես աշխատում են: «Խելացի, բոլորը ասելիք ունեցող, հակադրվող մարդիկ են, և արդյունքում ծնվում է մի լավ բան»,-նկատել է Անահիտ Բախշյանը:

Վերջինս խոսեց նաև «Ելքի» կողմից առաջարկվող սոցիալական աջակցության ծրագրին:  «Քննարկման ժամանակ այդքան էլ համաձայն չէի, բայց քանի գնաց, համոզվեցի՝ սեպը սեպով են հանում, քանի որ ընտրակաշառքին այն դառնում է այլընտրանք, այս անգամ մենք նախընտրական հրաշալի խոստում ենք տալիս, գնացեք ձեր համոզմանքի, խղճի համաձայն, ընտրությունը կատարեք ու հաճույք կզաք դրանից, որ ոչ մեկին պարտավոր չեք ցույց տալ, ծիկլակել և այլն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ