Չդիմացան Նունեի հմայքին. Իրատես de facto
Ըստ “ Իրատես de facto”-ի, Հանրապետության հրապարակում Անկախության օրվան նվիրված համերգին շատ նախարարներ եւ պատգամավորներ ներկա չէին, ինչպես ասում են, իրենց գլխի ճարը տեսել էին կամ ավելի ճիշտ է ասել, գլուխները լավ էին պրծացրել, իսկ նստարանները շարքով դատարկ էին։ Հրավիրված հյուրերի բացակայությունը, ըստ ամենայնի, պայմանավորված էր Նունե Եսայանով։ Համաձայնեք՝ ժամուկես լսել Նունե Եսայան եւ միայն Նունե Եսայան…
Մարդիկ խնայել էին իրենց ականջներն ու ճաշակը։ Նրանք, ովքեր համոզված էին, որ բարձրակարգ համերգ է լինելու, ՀՀ նախագահի ընդունելությունից հետո եկել էին հրապարակ, սակայն ՀՀ-ում օտարերկրյա դեսպանները երկար չդիմացան Նունեի “հմայքին”։
Նրանցից շատերը, ինչպես նաեւ մեր թատերագետներից եւ արվեստագետներից ոմանք հեռացան համերգի կեսից։ Մի խոսքով, Նունեն փայլեց կիսադատարկ բացօթյա “սրահում”՝ իր կիսատխուր-կիսաողբալի երգերով։ “Էլի՞ տխուր երգ”,- հետեւի շարքից լսվեց 5 տարեկան երեխայի դիպուկ բացականչությունը Նունեի հերթական երգի ժամանակ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: